copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:28 02-07-2026

Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեղադրանքներով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրեական գործին է միացվել նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի նկատմամբ վարույթը։

Նախկին վարչապետի գործը քննող՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է եղբայրների գործերը քննել մեկ վարույթում՝ իր նախագահությամբ։ Հենրիկ Աբրահամյանի գործով մեղադրյալի աթոռին են նա ու որդին՝ Հովհաննեսը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, որպես «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի տնօրեն, խախտել է շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաեւ ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ եւ էական վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Բացի այդ, «օժանդակել է պաշտոնատար անձ Հովիկ Աբրահամյանին՝ ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը»։

Հենրիկ Աբրահամյանը, ըստ իրավապահների, երկու դրվագով օժանդակել է Հովիկ Արգամի Աբրահամյանին` «ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ օժանդակել է նրա կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն»։ Հակակոռուպցիոն դատարանից, ի պատասխան մեր հարցին, հաստատեցին տեղեկությունը, որ եղբայրների գործերը քննվում են մեկ վարույթով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում