Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:10 20-02-2025

Թրամփն ընդդեմ Զելենսկիի, նախագահը դատվում է, նոր պատժամիջոցներ, ԼԳԲՏ–ով դատվածը․ Միջազգային մամուլ

BBC-ն գրում է. Ռիադում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է Ուկրաինային։
Նա ասել է, որ հիասթափված է Կիևի արձագանքից, որը չի մասնակցել խորհրդակցություններին և հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները չեն կարող կայանալ առանց Ուկրաինայի մասնակցության։

CNN-ը գրում է. Բրազիլիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դեմ՝ մեղադրելով հեղաշրջման փորձի մեջ:
Մեղադրանքը վերաբերում է 2022 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին, երբ Բոլսոնարոն պարտվեց ընտրություններում։

Forbes-ը գրում է. Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Օդեսայի վրա ռուսական ուժերի կողմից կատարված հարձակման արդյունքում քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության և ջրի։
Վերջին տվյալներով՝ ավելի քան 500 տուն մնում է առանց էլեկտրականության և ջեռուցման։

BBC-ն գրում է. Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «ընտրություններ չանցկացրած բռնապետ» և մեղադրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրած ֆինանսական միջոցները նպատակային չօգտագործելու մեջ։

Lenta.ru-ն հայտնում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի տարածք Կուրսկի մարզի կողմից և հարձակողական գործողություններ են իրականացնում ամբողջ ճակատային գծում։
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Պուտինի հայտարարությունը՝ նշելով, որ ռուսական զորքերը չեն ներթափանցել Սումիի մարզի տարածք։
Ըստ ուկրաինական կողմի՝ Սումիի շրջանում ռուսական ուժերի կողմից որևէ հաջողված ներխուժում տեղի չի ունեցել։

DW-ն հայտնել է, որ Եվրոպական Միությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ հերթական՝ 16-րդ պատժամիջոցների փաթեթը, որը կհամընկնի Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման երրորդ տարելիցի հետ։
16-րդ պատժամիջոցների փաթեթը սահմանափակումներ կսահմանի ռուսական ալյումինի արդյունաբերության և ռուսական նավթի արտահանման վրա։


Газета-ն գրում է. Ռուսաստանում կայացվել է առաջին դատավճիռը այն բանից հետո, երբ «ԼԳԲՏ միջազգային շարժումը» ճանաչվեց որպես ծայրահեղական արգելված շարժում։
Կեմերովոյի մարզից տղամարդը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ «այլ բանտարկյալներին բանտում եղած ժամանակ ԼԳԲՏ գործունեության մեջ ներգրավելու համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում