Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:50 12-12-2023

Հետախուզման մեջ գտնվող 10.000 հոգին և՛ չի ծառայում, և՛ չի դատվում, և՛ փող չի տալիս․ Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե այս նախագիծը հետևանքների վերացման դեմ է պայքարում։

«Այս պահի դրությամբ շուրջ 10 հազար քաղաքացի կա, որ գտնվում է հետախուզման մեջ, այդ մարդիկ բանակում չեն ծառայել, հետևաբար, նշանակում է, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց այդ 10 հազարից մոտ 4-5 հոգին են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ 10 հազար հոգի հա՛մ չի ծառայում, հա՛մ չի դատվում, հա՛մ փող չի տալիս»,- նշեց Կոնջորյանը։

Նա Հայկ Սարգսյանին կոչ արեց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի շուրջ քննարկումներ ունենալ թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության գործընկերների հետ

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել