copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:35 30-06-2026

Թուրքիայի արևմտյան մասում խոշոր հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև անտառային գոտում։ Դեռևս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում թե՛ ցամաքային և թե՛ օդային ճանապարհով: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 30 հրշեջ, տասնյակ կամավորներ, 7 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 35 ջրցան մեքենա և 4 բուլդոզեր։

Նշվում է, որ քամին հրդեհի մարման աշխատանքները դժվարացնում է, բայց հաջողվել է այն վերահսկողության տակ առնել։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում