Ըստ էության Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:20 25-11-2024

Ըստ էության. Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելը դավաճանություն է

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք միջազգայնագետ, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանին։

Նրա հետ խոսել ենք Արևմտյան Հայաստանն այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանի» հետ Նիկոլ Փաշինյանի համեմատության, այս թեմայով ԱԺԲ-ի բողոքի ակցիայի, իշխանությունների կողմից առաջ տարվող «Իրական Հայաստանի» թեմայի, իշխանության կողմից Ցեղասպանության ճանաչման հրաժարման մտահոգություններից և այլ թեմաների շուրջ։

Պապյանի պնդմամբ` չի կարելի հավասարության մեջ դնել Արևմտյան Հայաստանն ու այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանը», քանի որ դրանք նույնը չեն։

«Վստահաբար դրանք նույն բանը չեն, որովհետև Արևմտյան Հայաստանը միջազգային իրավական տերմին է, որը ձևավորվել է դարերի ընթացքում։ Նման համեմատությունը զգացական կարելի է ասել` դավաճանություն, իսկ իրավական տեսակետից պաիզապես սա սպասարկում է ադրբեջանական օրակարգը»,- ասաց նա։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ իշխանությունները հրաժարվում են Հայոց ցեղասպանության ճանաչումից, Պապյանը նշեց.

«Իրենք արդեն հրաժարվել են Ցեղասպանության ճանաչումից։ Եթե անգամ Արևմտյան Հայաստան ձևակերպումն է մտահոգություն պատճառում Նիկոլ Փաշինյանին, ուր մնաց Ցեղասպանությունը։ Նիկոլը կարդացել է միայն Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը», և ինքը հացի խնդիր է լուծում»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը