Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 18:12 29-06-2026

Կլինի՞ ձեռք չտաք. որ ձեռք եք տալիս, վատ հոտ է գալիս. Քերոբյանը՝ փողոցների «վերանորոգման» մասին

Ռազմարդյունաբերության նախկին կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի նկարում Արղության փողոցն է, որն այս տարի մեկ ամսից ավելի փակ էր երթևեկության համար, որովհետև հիմնովին «վերանորոգում» էին։



Մյուս նկարում այդ փողոցի սկզբնամասում` Գրիբոյեդով փողոցի հետ խաչմերուկում «ծնված» փոսն է, որովհետև մի երկու օր առաջ գետնի տակից սկսեց ջուր գալ, և այսօր առավոտյան քանդում էին գույնը դեռ չփոխած ասֆալտը, որ ջրի դեմն առնեն։



Իսկ Գրիբոյեդովի վրայի քանդված տեղերի մասով կարելի 2 հատ դոկտորական թեզ գրել` Ադոնց֊Մամիկոնյանց և Կոմիտաս֊Զարյան թեմաներով։

Իսկ ընդհանրապես` կլինի՞ ձեռք չտաք։ Որ ձեռք եք տալիս, վատ հոտ է գալիս։