Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 09:00 29-06-2026

3․2 մլրդ դրամ՝ 2 ընկերության․ Երևանի մանկապարտեզների մրցույթի տխուր պատկերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող խոշորագույն միջազգային ծրագրերից մեկը կանգնել է լրջագույն խնդրի առաջ։ «Եվրոպական ներդրումային բանկի» (ԵՆԲ) և Եվրոպական միության ֆինանսավորմամբ նախատեսված մանկապարտեզների սեյսմիկ վերազինման մրցույթը վեր է հանել Հայաստանի գնումների համակարգի հիմնական մարտահրավերները՝ մրցակցության իսպառ բացակայություն, արտասահմանյան կասկածելի մասնակիցներ և ձախողված մրցույթները։



«Երևանի էներգաարդյունավետության 2-րդ ծրագրի» շրջանակներում նախատեսվում էր իրականացնել թվով 7 մանկապարտեզների (հմ․ 17, 39, 46, 72, 93, 133 և 64) հիմնանորոգումն ու սեյսմիկ ամրացումը։ Սակայն պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործընթացն ընթացել է սահմանափակ մասնակցության պայմաններում։

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած միակ օտարերկրյա կազմակերպությունը՝ Վրաստանի Ախալցիխե քաղաքում գրանցված «BENI» ՍՊԸ-ն է, որի հայտերը ներկայացված բոլոր լոտերում մերժվել են խիստ մտահոգիչ ձևակերպմամբ։

Ըստ պաշտոնական ծանուցման՝ ընկերության հայտը «պարունակում էր կեղծ կամ խարդախ տեղեկատվություն»։ Մերժումը ձևակերպվել է ԵՆԲ-ի «Խարդախության դեմ պայքարի քաղաքականության» խիստ կանոններով։



Մրցույթի ընդհանուր պատկերից պարզ է դառնում, որ 7 մանկապարտեզներից 2-ի մասով գործընթացը պաշտոնապես չեղարկվել է․

Թիվ 17 մանկապարտեզի և Թիվ 46 մանկապարտեզի վերակառուցման մրցույթները անվավեր են ճանաչվել, քանի որ որևէ մասնակից չի անցել հետորակավորման փուլը։



Սա ենթադրում է, որ այս մանկապարտեզների համար նախատեսված աշխատանքները կհետաձգվեն, քանի որ նշված հասցեների համար կնախաձեռնվի գնման բոլորովին նոր գործընթաց։

Մնացած 5 մանկապարտեզներում մրցակցությունը եղել է ձևական, քանի որ վրացական ընկերության հեռացումից հետո հրապարակում մնացել են միայն երկու տեղական կազմակերպություններ՝ «ԱՐԶՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն և «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊԸ-ն։

Արդյունքում՝ միլիարդավոր դրամների պայմանագրերը կիսվել են հետևյալ կերպ.
«ԱՐԶՈՎՇԻՆ» ՍՊԸ՝ հաղթել է 3 մանկապարտեզներում (հմ. 39, 72, 64)՝ ընդհանուր մոտ 1․84 միլիարդ ՀՀ դրամի պայմանագրերով։
«ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊԸ՝ հաղթել է 2 մանկապարտեզներում (հմ. 93, 133)՝ ընդհանուր մոտ 1․39 միլիարդ ՀՀ դրամի պայմանագրերով։



Ընդհանուր առմամբ, ավելի քան 3.2 միլիարդ դրամի պետական պատվերը բաշխվել է առանց իրական գնային պայքարի, ինչը ռիսկեր է ստեղծում հանրային միջոցների արդյունավետության տեսանկյունից։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին

Ձեզ գուցե հետաքրքրի