copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:35 06-07-2024

2024թ-ի բյուջեի ծախսերը կթերակատարվի 88.9 մլրդ դրամով, հարկային մուտքերի թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ. Հայկազ ֆանյան

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը գրում է.

«Երկու օր առաջ կառավարության որոշմամբ ընդունվել է 2025-2027թթ-ի միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը լույս է սփռում լիքը բաների վրա, այսպես ըստ ֆիննախի սպասումների՝
1. 2024թ-ի բյուջեի ծախսային մասը կթերակատարվի 88.9 մլրդ դրամով, ինչը կազմում է հաստատված բյուջեի մոտ 2.8%-ը,
2. 2024թ-ին հարկային եկամուտների և տուրքերի մասով թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ, ինչը կազմում է պլանի 4.5%-ը: Թեև հաշվի առնելով, որ 1-ին կիսամյակի կտրվածքով թերակատարումը կազմել է շուրջ 9%, կարելի է ենթադրել, որ տարեվերջին փաստացին այս սպասվածից ավելի ցածր կլինի,
3. Պետական բյուջեի դեֆիցիտը չի ավելանալու, փոխարենը ընթացիկ և կապիտալ ծախսերը կնվազեցվեն, համապատասխանաբար, 60 մլրդ դրամով և 28.9 մլրդ դրամով, այսինքն այդուհանդերձ, դե ֆակտո սեկվեստր կիրականացվի, անկախ նրանից պաշտոնապես դրա մասին կհայտարարվի թե ոչ․․․
4. 2024թ-ին ՀՆԱ-ի իրական ծավալի աճը սպասվում է 6.3%, 2025թ-ին՝ 5.8%...
Այս ֆոնին հետաքրքիրը գիտեք ինչն է, որ 2025թ-ին նախատեսվում է բյուջեի ծախսային մասը հասցնել 3.5 տրիլիոնի, հարկային եկամուտների մասով էլ հավաքագրումները մոտ 2.9 տրիլիոնի, այնինչ այս տարի սպասում են 2.5 տրիլիոն։ Տպավորություն է ստեղծվում, որ ՄԺԾԾ-ն կտրված է մեր իրականությունից և չի արտահայտում գետնի վրայի իրողությունները․․․

Հ․Գ․ Կապույտ աղյուսակը վերցված է ՄԺԾԾ-ից, իսկ նարնջագույնը ավելացրել եմ ես՝ 2024թ-ի բյուջեի տվյալների հիման վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից