copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 17:36 28-06-2026

«Ռոսատոմը» մասնագետներին չի ուղարկի Բուշերի ԱԷԿ առանց անվտանգության երաշխիքների․ Լիխաչով

«Ռոսատոմը» ռուս մասնագետներին չի վերադարձնի Իրանի Բուշերի ատոմակայան, քանի դեռ նրանց անվտանգությունը 100 տոկոսով չի երաշխավորվել, հայտարարել է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Մինչև մենք չունենանք մեր մարդկանց անվտանգության 100 տոկոս երաշխիք, մենք, իհարկե, չենք վերադարձնի նրանց», - լրագրողներին ասել է Լիխաչովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդի Իրանում հրետակոծությունների վերսկսումը ռուս մասնագետների՝ Բուշերի ատոմակայան վերադառնալու ծրագրերի վրա։

Ամենից շատ դիտված