copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 18:41 27-06-2026

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հարված է Իրանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ իսրայելական զորքերը անվտանգության նկատառումներով դեռևս չեն դուրս բերվի Հարավային Լիբանանից՝ հակառակ Թեհրանի պահանջներին։

Նրա խոսքով՝ երկարատև բանակցությունները վերջապես պտուղներ տվեցին։

«Ամենակարևորն այն է, որ Իսրայելը մնում է Հարավային Լիբանանի անվտանգության գոտում։ Դա մեծ ձեռքբերում է, և մենք կպահպանենք այն այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ վտանգ կա Իսրայել Պետության համար», - ասել է Նեթանյահուն։

«Սա նաև լուրջ հարված է Իրանին։ Ըստ էության, Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրանց ասում են՝ «սա ձեր գործը չէ»։ Մենք մշտապես պահպանում ենք սկզբնական անվտանգության գոտին Հարավային Լիբանանում՝ հակատանկային հրթիռների հասանելիության սահմաններից դուրս։ Բացի այդ, մենք, իհարկե, թույլ ենք տալիս լիբանանյան բանակին սկսել նախապատրաստվել տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Մենք Հարավային Լիբանանում ստեղծում ենք երկու պիլոտային գոտի, երկուսն էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակի հանձնարարականով», - նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպաններ Եհիել Լեյտերի և Նադա Համմադե-Մուավվադի հետ միասին հունիսի 26-ին հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որին կողմերը հանգել են բանակցությունների հինգ փուլից հետո։ Նրանք նշել են, որ այս փաստաթուղթը ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն՝ Իսրայելի և իրանամետ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության միջև հակամարտությունից հետո։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից