copy image url
Արտաքին 52 րոպե առաջ - 22:45 29-07-2026

Իսրայելը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի. Նեթանյահու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղեկացրել է, որ հրեական պետությունը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի։

Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ Նեթանյահուն Թրամփի հետ զրույցի ընթացքում նաև ընդգծել է, որ Իսրայելը իրավունք ունի հակահարված տալ Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում։

Վարչապետը նաև ամերիկացի առաջնորդին տեղեկացրել է, որ Իսրայելը կշարունակի ԱՄՆ-ի հետ կիսվել Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներով։ Նա վստահեցրել է ԱՄՆ նախագահին, որ Իսրայելը լիովին վստահում է Վաշինգտոնին Իրանի հարցում և կաջակցի Թրամփի ցանկացած որոշման։