Շիրակացի փողոցը Գյումրիի ամենածանրաբեռնված փողոցներից մեկն է, որտեղ արդեն շուրջ երկու ամիս շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, սակայն ճանապարհի քանդված վիճակը շարունակում է լուրջ անհարմարություններ ստեղծել մարդկանց համար։
Փողոցի տարբեր հատվածներում երթևեկությունն իրականացվում է մեծ դժվարությամբ։
Փոշին, փոսերը, շինարարական տեխնիկան և երթևեկության սահմանափակումները դարձել են առօրյա խնդիր։
Անձրևային օրերին իրավիճակն ավելի է բարդանում՝ ճանապարհի առանձին հատվածները վերածվում են ցեխի։
Միևնույն ժամանակ, պատասխանատուները վստահեցնում են, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված չափանիշներին համապատասխան։
Մանրամասները` տեսանյութում։