copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:40 27-06-2026

Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի նորոգման աշխատանքներին

Կարելի է երկու տեղից քայլուղի բացել, ձորից՝ համալիր, համալիրից՝ ձոր, որը տարածքն ավելի կմեծացնի: Այս մասին Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալիս ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հնարավոր լինի՝ հեծանվուղի էլ լինի»,-հավելել է նա՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։

Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։

Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ:

Տեղեկացվել է, որ կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին:

Հիշեցնենք, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված