copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:23 27-06-2026

Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո’ւն, 7 համալսարան. Ռուբեն Հայրապետյան

«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings 2027»):

Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո’ւն, 7 համալսարան, որոնցից ամենաբարձրն արդեն 565-րդն է:

Բայց ամենահետաքրքիրը դա չէ. ընդամենը 3 տարի առաջ նույն ցանկում եղել է 0 համալսարան Ադրբեջանից:

Այս գրառումն այն մասին չէ, թե որքան լավն են ադրբեջանական համալսարանները: Ճիշտ հակառակը՝ ո’չ իրենք են շատ բարձր դիրքերում դեռ, ո’չ էլ վարկանիշներն են որակի վերջնական երաշխիք: Գրառումն այն մասին է, որ նույնիսկ իրենք են կարողանում ընդամենն ակնհայտ նվազագույն քայլերն անելով էական առաջընթաց գրանցել:

Իսկ թե մենք ինչու մինչև հիմա չենք կարողանում անել ակնհայտ նվազագույն քայլերը, պատճառները կրկին ակնհայտ են՝ սնապարծություն, ինքնախաբեություն, խիզախության պակաս, կարճաժամկետ մտածողություն…

Հ.Գ.

Մասնագիտական թեմաներով սովորաբար Լինքդինում եմ գրում՝ անգլերեն, սակայն այս մեկը միայն Ֆեյսբուքում կթողնեմ, որովհետև այնտեղ չափից շատ են միջազգային գործընկերները, իսկ ես ուզում եմ, որ սա միայն մենք կարդանք»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը