copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:56 23-05-2023

Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով


Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իսկ ումի՞ց՝ Ադրբեջանից, թե Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ:

Նախ, վերամիավորվելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել լիակատար անկախություն, ուստի Արցախի անկախության հանրաքվեն ոչ թե հակասել, այլ լրացրել, առավել ամուր է դարձրել վերամիավորման որոշումը, քանի որ այդ որոշման հիմքում դրվել է հենց Ադրբեջանից Արցախի ինքնորոշման «փաստը» (տե՛ս 1-ին կետ): Այսինքն՝ դե ֆակտո անկախությունը պետք է ուղեկցվեր միջազգային նորմերով ամրագրված իրավական անկախությամբ, ինչն էլ արվեց՝ նաև տվյալ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան:

Բացի այդ, վերամիավորման որոշմամբ նախատեսվել են կառուցակարգային միջոցառումներ՝ «վերամիավորումն ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար», ինչը նշանակում է, որ վերամիավորումը ոչ թե համարվել է ավարտված, այլ ընթացքի մեջ գտնվող և ավարտին հասցնելու ենթակա գործընթաց, ինչից արգելվում է շեղվել արդեն Սահմանադրության ուժով»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր