«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ իշխանափոխությունն անխուսափելի է և տեղի է ունենալու՝ անկախ առկա ճնշումներից։
«Իշխանափոխությունն անհրաժեշտություն է, և ժողովուրդը ցանկանում է, որ այն տեղի ունենա։ Քաղբանտարկյալների առկայությունը, հասկանալի է, նաև վախի մթնոլորտ ձևավորելու նպատակ ունի, սակայն, ինչպես տեսնում եք, այստեղ բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ովքեր հաղթահարում են այդ վախը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ ճնշումներն ու կալանավորումները չեն կարող կանգնեցնել սկսված պայքարը։
«Ավետիքին կալանավորել են, մենք ենք գալիս, մեզ կկալանավորեն՝ ուրիշները կգան։ Այս պայքարը չի կարող բռնությամբ ճնշվել, չի կարող լռեցվել»,- նշեց նա։
Սողոմոնյանը պայքարը համեմատեց ջրի հոսքի հետ՝ ընդգծելով, որ այն հնարավոր չէ անընդհատ արգելակել։
«Չես կարող անընդհատ պատնեշներ կառուցել։ Ջուրը, ի վերջո, գալու է, լցվելու և քանդելու է այդ պատնեշները»,- ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամը։
Մանրամասները՝ տեսանյութում: