Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:30 26-06-2026

Արցախի մասին խոսելը կապ չունի Ադրբեջանի հավակնությունների հետ․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայեցակարգի հիմնական դրույթներից մեկն այն է, որ Արցախի մասին խոսույթն ու տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների և անվտանգային սպառնալիքների գլխավոր պատճառն են։ Այս մոտեցումն առավել հստակ ձևակերպվեց Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Պատմական Հայաստան» և «Իրական Հայաստան» թեզերի շրջանակում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները պայմանավորված են մեր՝ Արցախի մասին խոսելով։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Փաշինյանը ղալաթ ա արել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ ասաց, որ պետք է պայքարել տեղի թուրքերի դեմ։ «Ստեղ արդեն 300․000-ից ավելի թուրք կա, էլ ինչի՞ են ընկնում Բաքվի թուրքերի հետևից։ Նենց որ պետք չի մտածել՝ Ադրբեջանն էս ասեց, էն ասեց։ Պայքարենք տեղի թուրքերի դեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի մասին ոչ մի դրական բան հնարավոր չէ ասել։ «Էն ժամանակ Արցախը գնացել, հասել ա Ադրբեջանի ոտի տակ, Փաշինյանն ասում ա՝ ինձ Արցախը հարկավոր չի։ Էլ դրան ի՞նչ ասեմ ես, ոչ մի դրական բան չեմ կարա ասեմ։ Ընկեր Փաշինյան, դա՞ խոսք ա, որ դու ասում ես»,- ասաց նա։

«Իհարկե, ես դրա հետ համաձայն չեմ և չեմ ընդունում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո