copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:15 26-06-2026

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինն էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Բարեղամի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «07»-ը բախվել է կամրջի բետոնե հենապատին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում