Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:30 25-06-2026

Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Azdararir.am հարթակի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերում արձանագրվում են ֆինանսական միջոցների զգալի փոփոխություններ: Այս համատեքստում ուշադրության է արժանացել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի ամուսնու՝ Սեյրան Կյուրեղյանի ֆինանսական հաշվետվությունը։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նրա վարկային պարտավորությունները նվազում են, իսկ վարձակալությունից ստացվող եկամուտները՝ արագ տեմպերով աճում:

Մինչ գործող իշխանության ներկայացուցիչներից շատերի դեպքում խոշոր ձեռքբերումներն ուղեկցվում են երկարամյա և կանոնավոր մարման գրաֆիկ ունեցող վարկերով, Սեյրան Կյուրեղյանի դեպքում արձանագրվել է հիպոթեկային պարտավորությունների արագ նվազում:
Ըստ հայտարարագրերի՝ նրա անշարժ գույքի ձեռքբերման վարկի մայր գումարի մնացորդը փոփոխվել է հետևյալ դինամիկայով. ըստ հայտարարագրերի՝ Կյուրեղյանի անշարժ գույքի ձեռքբերման վարկի մայր գումարի մնացորդը մեկնարկային հաշվետու տարվա 44․ 000․ 000 դրամից 2023 թվականին նվազել է մինչև 32․ 064․ 060 դրամ, 2024 թվականին՝ շուրջ 17․ 000․ 000 դրամ, իսկ 2025 թվականին կազմել է ընդամենը 6․ 500․ 000 դրամ:
Այսպիսով, վարկային պարտավորությունները տարեկան նվազել են մայր գումարի մոտ 50-60 տոկոսի չափով:



Վարկային պարտավորությունների արագ մարմանը զուգահեռ՝ պաշտոնական հայտարարագրերում արձանագրվել է նաև տարբեր առևտրային կազմակերպություններին տարածքների վարձակալությամբ տրամադրումից ստացվող եկամուտների կտրուկ աճ:
Այսպես․ նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք առևտրային կազմակերպություններից վարձակալության դիմաց կամ որպես այլ հատուցում ստացված եկամուտները․ «ԵՐԵՔ ԽՆՁՈՐ» մանկական զարգացման կենտրոնի եկամուտը 2․400․000-ից դարձել է 6․195․000 դրամ, «ԿԵՆԱՑ ԾԱՌ» հոգեբանական ծառայությունների կենտրոնինը՝ 3․780․000-ից 7․510․000 դրամ, իսկ «ՔԻԴՆԵՍ» ՍՊԸ-ինը՝ 1․400․000-ից 1․540․000 դրամ։





Բացի վարձակալական հոսքերից, հայտարարագրի նույն ժամանակահատվածում ֆիքսվել են նաև այլ դրամական միջոցներ ու եկամուտներ (մասնավորապես՝ 44․000․000 դրամ, 2․076․949 դրամ և 1․000․000 դրամ), որոնց ընդհանուր հանրագումարը կազմել է 51․496․949 դրամ:



Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հետ՝ անձամբ պարզաբանում ստանալու վարկի արագ մարման և վարձակալական եկամուտների բազմապատկման աղբյուրների վերաբերյալ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել դատավորին՝ ակնկալելով սպառիչ պարզաբանումներ հայտարարագրված միջոցների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:19 Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Թուրքիայում են. ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստամբուլ
20:42 Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, մենք կպահպանենք «անվտանգության գոտին» Լիբանանի հարավում
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար