«Միսս Հայաստան», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է. նրանք նշում են ամուսնու հոր՝ սկեսրայրի տարեդարձը։
Լուսինեն սոցիալական էջերում կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով և կից կատարել չափազանց հուզիչ ու հարգալից գրառում.
«Մեր շաաաատ սիրելի պապիկի ծնունդն է։ Մենք ձեզ շաաաատ սիրում ենք։ Ծնունդդ շնորհավոր, պապիկ։ Կա հարգանք, կա սեր և անսահման շնորհակալություն, որ կյանքն ինձ հնարավորություն է տվել ձեզ ճանաչելու»:
Գեղեցկուհու այս անկեղծ հրապարակումը միանգամից արժանացել է հետևորդների արձագանքներին։ Օգտատերերը մեկնաբանություններում հատուկ ընդգծել են, որ Լուսինեի և նրա ամուսնու ընտանիքի միջև առկա ջերմությունն ու հարգանքը պարզապես օրինակելի են, և շտապել են իրենց բարեմաղթանքները հղել հոբելյարին։