copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 18:52 23-06-2026

Շնորհավո՛ր, չեմպիոն. Քլոզեն արձագանքել է իր պատմական ռեկորդի գերազանցմանը

Գերմանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Միրոսլավ Քլոզեն արձագանքել է Արգենտինայի ազգային թիմի առաջատար Լիոնել Մեսսիի կողմից Աշխարհի առաջնությունների ռմբարկուական բացարձակ ռեկորդը սահմանելուն:

Աշխարհի առաջնության շրջանակում Ավստրիայի ընտրանու դեմ կայացած խաղում արգենտինացիները հաղթել են 2:0 հաշվով, իսկ Մեսսին դարձել է դուբլի հեղինակ՝ գրանցելով պատմական նվաճում:

Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը մեջբերում է Միրոսլավ Քլոզեի խոսքերը.
«Ես միշտ էլ ասել եմ, որ Մեսսին այնքան էլ վատ ֆուտբոլիստ չէ: Ինձ համար նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է: Շնորհավո՛ր, չեմպիոն»:

Հանդիպման 39-րդ րոպեին Մեսսին բացեց հաշիվը՝ խփելով իր 17-րդ գնդակը Աշխարհի առաջնություններում:

Այս գոլի շնորհիվ արգենտինացին դարձավ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու՝ շրջանցելով հենց Քլոզեին, որի ակտիվում կար 16 գնդակ:

Armsport

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը