Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:58 15-04-2023

Մերօրյա Տորք Անգեղը՝ վեց ամսական Մոնթեն, հավակնում է Գինեսի ռեկորդի

Արտյոմ Սոլոյանը 36 տարեկան է, բնակվում է Տաշիրի շրջանի Մեծավան գյուղում։

Բանակային ծառայության ժամանակ է հասկացել, որ ինքը արտասովոր ուժի կրող է։ Գինեսի ռեկորդակիր է, գրանցված է հայկական «Դյուցազնագրքում»։



Երեք որդի ունի՝ Բագրատը, Դավիթը և Մոնթեն։ Երկու որդիների ռեկորդները գրանցված են, իսկ վեց ամսական Մոնթեն՝ պատրաստվում է։ Երկու օր առաջ զգացել է փոքրիկի ուժը։ Ասում է՝ ինչ բռնում է՝ բաց չի թողնում․ մատները շատ ուժեղ են։



Հայրն այսօր փորձել է որդու ուժը ձողի վրա։ Մոնթեն իրեն պահել է իսկական մարզիկի պես։ Արտյոմ Սոլոյանը մոտ երեսուն ռեկորդ է սահմանել։

«Մեջքիս 142 կգ-ով, թարսված դաստակներով ժիմ եմ արել։ Բռունցքների վրա 124 անգամ ժիմ եմ արել»,-Oragir.News-ին ասաց հայ դյուցազուն Արտյոմ Սոլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը