Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։
Ինչպես հայտնում է համայնքապետարանը, առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը։
Այս բնակավայրերում կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին։
Վնասվել են նաև տների, շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ։
Սահմանամերձ մի քանի գյուղերի բերքը հողին է հավասարվել. բացի բերք ու բարիքից՝ վնասվել են նաև էլեկտրական լարեր, անգամ գազի խողովակներ։
Ֆոտոշարք