Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:19 17-06-2026

Կարկուտի հետևանքները․ տնակի տուժած բնակիչը օգնության կարիք ունի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հունիսի 11-ին Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքները դեռևս վերացված չեն։ Oragir.News-ը շարունակում է ահազանգեր ստանալ Գյումրիի տարբեր թաղամասերից բնակիչներից, որոնք վնասներ են կրել, սակայն անգամ չեն հասցրել գույքագրել դրանք։

Արթուր Հովհաննիսյանն ապրում է Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տնակներից մեկում։ Տունը, որտեղ բնակվում է 25-ամյա Արթուրը, խարխլված է, խոնավ և տարրական պայմաններից զուրկ։

Գյումրեցի տղամարդը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է իր խնդրանքը և խոսել առկա խնդիրների մասին։

Տնակը փաստացի համարվում է ապօրինի շինություն։ Արթուրն ասում է, որ պատրաստ է այն օրինականացնել։

Գյումրու քաղաքապետարանում Արթուր Հովհաննիսյանի խնդրի մասին տեղյակ չէին։ Փոխարենը՝ առաջարկեցին դիմում ներկայացնել, որը կքննվի համապատասխան հանձնաժողովի նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ