copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:25 11-05-2021

Աշխարհի մակարդակով կորոնավիրուսային հիվանդացությունն ու մահացությունը հավասարվել են

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից հիվանդացությունն ու մահացությունը հասել են հավասարության:

«Գլոբալ մակարդակով մենք հիմա տեսնում ենք, որ COVID-19-ի և մահվան դեպքերի թիվի հավասարություն։ Անցյալ շաբաթ հաղորդագրություններ են ստացվել հիվանդության ավելի քան 5,4 մլն դեպքերի և գրեթե 90 հազար մահացածների մասին»,- պատմել է Գեբրայեսուսը:

Նրա խոսքով՝ հիվանդացության և մահացության թիվն առավել նկատելի նվազում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում: Ուժեղ աճ է նկատվում Ասիայում, հիմնականում Հարավարևելյան տարածաշրջանում և հատկապես Հնդկաստանում:

«Բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներին բաժին է ընկնում մոլորակի բնակչության 53 տոկոսը, սակայն նրանք ստացել են պատվաստանյութի 83 տոկոսը»,- նշել է Գեբրայեսուսը՝ մատնանշելով պատվաստանյութերի անհավասար բաշխումը:

Նա կարծում է, որ հակահամաճարակային միջոցների թուլացումը և «անհավասար պատվաստումը» աշխարհում վարակի տարածման ավելացման գլխավոր պատճառներն են:

Ավելի վաղ ԱՀԿ-ում նշել էին 2022 թվականին պատվաստման համար անհրաժեշտ գումարը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից