copy image url
Ներքին Արտաքին 2 ժամ առաջ - 22:35 17-06-2026

ԵՄ-ն առևտրային արտոնությունների փաթեթ է պատրաստում Հայաստանի համար

Եվրամիությունը հրատապ կարգով առևտրային աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ ռուսական ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով, իր աղբյուրներին հղում անելով գրում է Financial Times-ը:

Զեկույցի համաձայն՝ Եվրահանձնաժողովը մշակում է «ինքնավար առևտրային միջոցառումներ», որոնք կնվազեցնեն Հայաստանից արտահանվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի սակագները:

FT-ի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումները, որոնք պահանջում են անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի հաստատումը, կընդգրկեն Ռուսաստանի արգելքների տակ ընդգրկված մոտ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը, որոնց տարեկան ընդհանուր արժեքը կկազմի մոտ 420 միլիոն եվրո։

Միևնույն ժամանակ, Բրյուսելը մտահոգված է, որ Մոսկվան կարող է մեծացնել առևտրային ճնշումը Հայաստանի վրա։

Հայաստանին աջակցության միջոցառումների առաջարկները կարող են ներկայացվել մի քանի շաբաթվա ընթացքում։

«Հանձնաժողովը կառաջարկի առևտրային միջոցառումներ՝ օգնելու ավելի շատ հայկական ձեռնարկություններին հասանելիություն ստանալ ԵՄ նոր շուկաներին և աջակցելու երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն առավելապես տուժել է»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակի տեղակալ Օլոֆ Գիլը։

Օրերս հաղորդվեց, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակն են քննարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - հայտնել էր ԵՄ հանձնակատարը:

Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից շաբաթներ առաջ՝ սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ՝ նաև կորիզավոր մրգերի և խաղողի նկատմամբ։

Ռուսական կողմը պարբերաբար հայկական արտադրանքի վերաբերյալ սահմանափակումների մասին է հայտարարում՝ պատճառաբանում, թե խախտումներ են հայտնաբերվել բեռներում: Ռուսական սահմանափակումների ֆոնին՝ ԵՄ-ից հաղորդեցին Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին:


Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
12:42 Երևանի կենտրոնում ՊՆ զինվորական ավտոբուս է այրվում (տեսանյութ)