Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:00 17-06-2026

«Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ընտրական փոշին դեռ չի նստել, սակայն «Միասնության թևեր» կուսակցության ներսում արդեն սկսվել են ներքին լուրջ տարաձայնություններն ու փոխադարձ մեղադրանքները: Չնայած «Գելափ»-ի նախընտրական հարցումները վստահորեն կանխատեսում էին Մարդու իրավունքների նախկին պաշտպան, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորած քաղաքական ուժի մուտքը Ազգային ժողով, իրական պատկերը ցնցող էր. դաշինքը ստացավ սպասվածից գրեթե երեք անգամ պակաս ձայն՝ հայտնվելով ծանր նոկդաունի մեջ:

Oragir.News-ի տեղեկություններով, Արման Թաթոյանն այս օրերին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Նա հրաժարվում է որևէ մեկի հետ հաղորդակցվել և փակվել է իր սենյակում։

Ըստ մեր տեղեկությունների, կուսակցության ներսում այժմ իսկական իրարանցում է: Միջին օղակներում ակտիվորեն քննարկում են, որ կազմակերպչական ձախողումների գլխավոր պատասխանատուն ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է: Կուսակցության անդամները մեծ հույսեր ունեին, որ խորհրդարան անցնելու դեպքում ընտրությունների ընդհանուր պատկերն այլ կլիներ: Ավելին՝ եթե ուժը հավաքեր թեկուզ 6 տոկոս ձայն, Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա մեծամասնություն ձևավորել, ինչն էլ կհանգեցներ նրա հեռացմանը:

Սակայն ըստ կուսակցական կուլիսներում պտտվող լուրերի՝ Անանյանն առաջնորդվել է սեփական էգոիզմով՝ ամեն գնով ձգտելով լինել ցուցակի 2-րդ համարը: Նրան մեղադրում են ներքին խարդավանքներ հյուսելու մեջ, ինչի պատճառով ոչ միայն չի ստացվել այլ ուժերի հետ համագործակցությունը, այլև անընդհատ ներքին լարված մթնոլորտ է եղել։

Բայց կուսակցության ներսում կան շատ ավելի լուրջ մեղադրանքներ առ այն, որ Դավիթ Անանյանն առ այսօր սերտ կապերի մեջ է գործող իշխանությունների հետ:

Մասնավորապես, կուսակցության որոշ ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Փի-Էյջ-Փի Փարթներզ» ՓԲԸ-ն, որի հիմնադիր-բաժնետերերից է Անանյանը, վերջին տարիներին իրականացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի մի շարք աուդիտներ։



Աուդիտի վերաբերյալ փաստաթղթերից երևում է, որ ընկերությունը 2023 և 2024 թվականներին ներգրավված է եղել վարչապետի աշխատակազմի մի շարք ծրագրերի աուդիտային ստուգումներում։ Այդ ստուգումների արդյունքներով կազմված եզրակացություններում արձանագրվել է, որ ներկայացված ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են սահմանված չափանիշներին։

Որքան էլ զարմանալի է, այդ աուդիտների արդյունքում ընկերությունը տարիներ շարունակ ոչ մի խախտում չի հայտնաբերել և մշտապես դրական եզրահանգում է տվել վարչապետի աշխատակազմի գործունեության ու դրա «մաքրեմաքուր» լինելու վերաբերյալ:



Կուսակցության ներսում շատերը բացահայտ պնդում են, որ առանց իշխանական վերնախավի հետ ունեցած սերտ ու փոխշահավետ կապերի՝ պարզապես անհնար կլիներ տարիներ շարունակ ստանալ նմանատիպ «յուղալի» պետական պատվերներ։

Ըստ նրանց՝ հենց այդ կապերի արդյունքն է, որ աուդիտորական ընկերությունը տարիներ շարունակ աչք է փակել ակնհայտ բացթողումների վրա և ոչ մի լուրջ խախտում չի արձանագրել վարչապետի աշխատակազմի գործունեության մեջ։

Oragir.News -ը փորձեց կապ հաստատել Դավիթ Անանյանի հետ՝ հիշյալ փաստերի, իր ընկերության աղմկահարույց աուդիտի և «Միասնության թևեր»-ի կրած պարտության պատճառների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, բայց ապարդյուն։

Oragir.News լրավամիջոցը բաց է և պատրաստ է հրապարակել նաև Դավիթ Անանյանի տեսակետներն ու հակափաստարկները։

Ամենից շատ դիտված

19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
21:40 Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ դրանք կվերսկսվեն վաղ առավոտյան