copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:47 28-02-2026

Մենք մենակ չենք. «Միասնության թևեր»-ին են միացել «ՀայաՔվե»-ն ու «Շանթ» դաշինքը

Մենք մենակ չենք, երբ մենք նախաձեռնեցինք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկը հոկտեմբերի 8-ին, մեզ գրեթե անմիջապես միացավ մեր գործընկեր «Շանթ դաշինք» կուսակցությունը, որի հետ մենք մեկ թիմով ենք լիարժեք աշխատում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միազնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառմանն իր ելույթում նշեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ մենք ունենք համագործակցություն և մեզ միացել են «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը «Առաջ» արժանապատվության շարժումը, հասարակական կազմակերպություններ, կարևորագույն գործառույթներ իրականացնող զինվորականներ, որոնք իրենց գործը գիտեն ոչ թե թղթերից այլ կոնկրետ գործով։

Մեզ հետ է սփյուռքը ԱՄՆ-ից Ռուսաստանից Ֆրանսիայից Հարավային Ամերիկայից, Լիբանանից և աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք միավորվել ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն ապագայի, հանուն արդար ինստիտուտների, հանուն ընդհանուր ինքնության, մեր ազգային ինքնության։

Մենք կմիավորենք կոռուպցիայի դեմ պայքարողներին և ազնիվ գործարարներին, բարեփոխումների կողմնակիցներին և կայունությունը գնահատողներին, փոխություններ ցանկացող երիտասարդությանը և փորձառու մասնագետներին։ «ԵՎ–և», ոչ թե «կամ–կամ», այսպես մենք կհաղթահարենք հասարակության պառակտումը»,– իր խոսքն ամփոփեց Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից