copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 13:39 15-06-2026

Ինչպե՞ս է օդակայանի անցագրայինի տեսագրությունը հայտնվել Փաշինյանին պատկանող ԶԼՄ-ի ձեռքի տակ․ պատգամավոր

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում՝ պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում:

Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությանպատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Թերևս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը և կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։

Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։

Հ.Գ. Ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետևանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր հանծագործություններին դարձնի մեղսակից

Ամենից շատ դիտված