copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:08 14-06-2026

Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով

Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԽ քարտուղարի գրասենյակը:

Հիշեցնենք, որ այսօր Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։