Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի հյուրն այսօր ԱՄՆ հայ գրողների միության անդամ, Արցախի գրողների միության անդամ, ոչ վաղ անցյալում զինվորական և լրագրող Սիլվա (Սիրվարդ) Մարգարյանն է։
Հարցազրույցի շրջանակներում հեղինակը պատմել է իր ստեղծագործական կյանքի ամենավառ հիշողությունների մասին։
«Լուսատիտիկներ», «Ղարաբաղս», «Իմ Աղոթարան». 15 և ավել գրքերի հեղինակն իր կյանքը նվիրել է հայրենիքին, ստեղծել ոչ միայն հարուստ գրականություն, այլև՝ եղել Արցախի Պաշտպանության բանակի գլխավոր խմբագիրներից մեկը, լուսաբանել արցախյան ճակատամարտերն ու եղել ամենաթեժ կետերում։ Հենց իր պատմությունների հիման վրա էլ հետագայում ծնվել են բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմեր, որոնք պատմում էին արցախյան հերոսների հաղթանակների մասին։
Այդ հերոսներից էր նաև Կոմանդոսը, ով տիկին Մարգարյանի գրքի գլխավոր հերոսներից էր դառնալու ապագայում։
Հեղինակը մեր եթերում հիշեց այն օրը, երբ ազատագրվեց Շուշին։ «1992 թվականի մայիսի 9-ին, երբ օդում թնդանոթներ էին կրակում, հրթիռների, «սնարյադների» տակով գյուղից ոտքով քաղաք էինք գալիս։ Եկանք, հասանք Ստեփանակերտ, իսկ երեկոյան Շուշիի ազատագրման «սալյուտները» խփեցին»,- պատմեց նա։
Թե ինչ այլ հետաքրքիր պատմություններ է պատմել Սիլվա Մարգարյանը՝ կապված Շուշիի ազատագրման և իր ստեղծագործական կյանքի հետ, կարող եք ծանոթանալ հարցազրույցում։