Արդեն մի քանի օր է՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդուց հարազատները ոչ մի տեղեկություն չունեն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 1-ին Կարապետ Մարգարյանը Օշական գյուղի իր սեփական տանից դուրս է եկել և մինչև այսօր հարազատները տեղեկություն չունեն նրանից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրա հարազատներն ու հարևաններն ասում էին.
«Հունիսի 1-ին Կարապետը զանգ է ստացել և ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո դուրս է եկել տանից ու այլևս ոչ մի տեղեկություն չունենք։ Հեռախոսն իր հետ չի վերցրել, քանի որ լիցքավորման կարիք ուներ, թողել էր տանը։ Մի 2 օր ներքին կարգով փնտրեցինք, մտածեցինք ինչ-որ տեղ էլ գնացել, կգա, բայց արդեն 2-րդ օրվանից սկսել ենք նրան փնտրել ու արդեն ամսի 5-ին դիմեցինք ոստիկանության Աշտարակի բաժին։ Սակայն բաժնում ինչ-որ բաներ են մեզնից թաքցնում։ Միայն գոհ ենք Աշտարակի հրշեջ-փրկարարներից, ովքեր մի քանի օր մեզ հետ որոնողական աշխատանքներ են իրականացնում, բայց մինչ այժմ ոչ մի տեղեկություն չունենք։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: