copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:41 13-06-2026

ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հրահանգով երկրի զինված ուժերը մահացու հարված են հասցրել վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցավոր կազմակերպության պարագլուխ Նինյո Գերերոյին: Գործողությունը սերտորեն համակարգվել է Վենեսուելայի հետ:

Կարակասը նույնպես հայտնել է, որ հանցախմբի ղեկավարը սպանվել է Բոլիվարի նահանգում ԱՄՆ-ի հետ համատեղ գործողության ժամանակ:

ԱՄՆ վարչակազմը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել կազմակերպության ղեկավարների նկատմամբ՝ թմրանյութերի մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ ենթադրյալ ներգրավվածության համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը «Տրեն Դե Արագուա»-ն դասել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

Գեռերոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար ԱՄՆ-ն առաջարկել էր 5 միլիոն դոլարի պարգև:

Թրամփը նախկինում պնդում էր, որ «Տրեն դե Արագուա»-ն ԱՄՆ-ում իր գործունեությունը համակարգում էր նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա