Ներքին 2 ամիս առաջ - 22:30 11-06-2026

ԴԱՀԿ-ն քաղաքացուց գումարներ է գանձում՝ առանց զգուշացնելու

ԴԱՀԿ-ի կողմից իրականացվող գանձումները վերջին օրերին դժգոհության նոր ալիք են առաջացրել քաղաքացիների շրջանում։

Oragir.News-ին դիմած քաղաքացիներից մեկը նշում է, որ հարկադիր կատարման գործընթացի հետևանքով այլևս չի կարող լիարժեք օգտվել «Իդրամ» հավելվածից։

Քաղաքացու խոսքով՝ խնդիրը կապված է նախկինում կուտակված տուգանքների հետ, որոնք փոխանցվել են հարկադիր կատարման ծառայություն։

Նա պնդում է, որ գանձումները սկսել են իրականացվել ընտրություններից հետո, մինչդեռ մինչ այդ նման խնդիրների չի բախվել։

Ստեղծված իրավիճակը, ըստ քաղաքացիների, խոչընդոտում է առօրյա բազմաթիվ գործարքների իրականացումը, որոնք նախկինում կատարվում էին «Իդրամ» համակարգի միջոցով։

Արդյունքում՝ որոշ օգտատերեր նույնիսկ հրաժարվել են օգտվել հավելվածից։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից