Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:00 11-06-2026

Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ սնանկ պրոդյուսերից դոլարային միլիոնատեր դարձած, Ալեն Սիմոնյանի որդու քավոր Էդգար Ավագյանն, անշուշտ, ձեռներեցության յուրօրինակ ձիրք ունի։ Նրա օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում դատական կարգով սնանկ ճանաչվելուց հետո կարճ ժամանակում ներգրավվել տասնյակ միլիոնավոր դոլարների բյուջե ունեցող էլիտար կառուցապատման նախագծերում, ինչպես նաև խոշոր ֆինանսական հոսքեր ունենալ մեդիա տիրույթում շրջանառվող գումարներից։

Այսպիսի սրընթաց «հաջողության պատմությունները», հատկապես ներհայաստանյան իրողությունների պայմաններում, հազվադեպ են լինում՝ առանց քաղաքական բարձրագույն հովանավորչության և արտոնյալ պայմանների։ Սա արդեն լուրջ կասկածներ է առաջացնում, թե արդյոք իր գործարար տաղանդի՞ արդյունքում է նման շռնդալից հաջողություններ գրանցել, թե՞ օրինակ իշխանամերձ կապերի։

Այն ժամանակ, երբ իշխանական թիմը կենաց ու մահու կռիվ է մղում ընդդիմադիրների դեմ, պաշտոնական հաշվետվությունները լիովին այլ իրողություններ են բացահայտում։ Փաստաթղթից հստակ երևում է, որ Էդգար Ավագյանին պատկանող «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն կնքված պայմանագրի շրջանակներում ստացել է ուղիղ 4․069․667.00 դրամ։

Ամենաուշագրավն այստեղ ոչ ֆինանսավորման փաստն է, այլ՝ աղբյուրը. այս միլիոնները փոխանցվել են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հիմնադրամից։ Free News հեռուստաընկերությունը հիշյալ հիմնադրամից ստացել է գրեթե 4 անգամ ավելի շատ գումար, քան օրինակ բացահայտ ընդդիմադիր ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները, որոնք ստացել են ընդամենը 1 միլիոն դրամի կարգի գումարներ։


Այս փաստը լուրջ կասկածների տեղիք է տալիս. գուցե Էդգար Ավագյանը Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ՝ Free News-ի տնօրեն Մարիամ Մարգարյանի հետ միասին անցե՞լ են ընդդիմության կողմը։ Դա ամենևին չի բացառվում, երբ խաղասեղանին միլիոններ են դրված։

Բնական է՝ որպես փորձառու գործարար՝ Էդգար Ավագյանը հստակ հաշվարկում է սեփական տնտեսական շահն ու օգուտները։ Այս համատեքստում հիմնավորվում են այն ենթադրությունները, որ նա առաջնորդվել է բացառապես պրագմատիկ բիզնես շահերով՝ թերևս երկրորդ պլան մղելով Ալեն Սիմոնյանի հետ ունեցած խնամիական ու բարեկամական կապերը։

Ինչպես ընդունված է մեծ բիզնեսում՝ գաղափարական կամ քաղաքական հավատարմությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է խոշոր կապիտալն ու փոխշահավետ համագործակցությունը։ Որտեղ փող՝ այնտեղ համագործակցություն։

Մեդիա տիրույթում պտտվող այս միլիոնները, սակայն, Ավագյանի բիզնես կայսրության միայն մի փոքր մասն են։ Ինչպես Oragir.News-ն իր մի քանի հրապարակումներում նշել է, դատարանի կողմից նախկինում սնանկ ճանաչված Էդգար Ավագյանը հանդիսացել է «Պալլադա Ծաղկաձոր» հսկայածավալ էլիտար նախագծի 25% բաժնետերը։

Թեև նա հետագայում փաստաթղթերով դուրս է եկել ընկերությունից, ակնհայտ է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նրա սրընթաց հարստացումը, Free News-ի ունեցած արտոնյալ դիրքն ու Ծաղկաձորի սրտում իրականացվող էլիտար կառուցապատումները փոխկապակցված շղթայի օղակներ են։

Ամփոփելով՝ ևս մեկ անգամ արձանագրենք, որ նշված լրատվականի հաշվին նստած 4 միլիոն դրամն ու Ծաղկաձորի միլիոնանոց համալիրը հստակ ապացուցում են, որ նորօրյա արտոնյալների համար քաղաքական սկզբունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսվում է խոշոր բիզնեսն ու ֆինանսական շահը։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել