copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:17 10-06-2026

Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան

Լայն առումով, քրիստոնեական մտածողությամբ ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության, ճշմարտության, իրավունքի, ազատության և բարու` չարին հաղթելու և այդպիսով նվաճելու ամբողջական և վերջնական խաղաղությունը` հասնելով անմահության. «Ուրեմն զորացեք Տիրոջով և Նրա զորության ուժով:

Զգեստավորվե’ք Աստծո սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքների դեմ կանգնել» (Եփես. 6:10-17):

Փաստացի, ամբողջ սուրբգրային միտքը և էությունը «բարի պատերազմը պատերազմելու», արդարության պսակը ստանալու և Հաղթական ավարտ ունենալու գաղափարի արծարծումն է, ըստ որի խաղաղությունը նվաճվում է ոչ թե խնդրելով, գերությամբ կամ ճահճացած, այլ պատերազմին պատրաստությամբ և միջոցով, որքան էլ այն հակասական թվա կամ հնչի. «Չգիտե՞ք, ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին` մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը` արդարության է տանում» (Հռոմ. 6:16) և «քանի որ մարդ ինչից հաղթվում է, նույնին էլ ծառայում է» (Բ Պետ. 2:19):

Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը