Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 օր առաջ - 22:05 09-06-2026

Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել. այն շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ցավոք, չանցան այնպիսի պայմաններում, որոնք լիարժեք վստահություն կներշնչեին հասարակությանը։ Ընտրական գործընթացը ուղեկցվեց վարչական ճնշումների, ընտրախախտումների, քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և վախի մթնոլորտի մասին բազմաթիվ ահազանգերով։

Այս մասին գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Միևնույն ժամանակ, այս ընտրություններն ընդգծեցին ևս մեկ կարևոր խնդիր․ տասնյակ հազարավոր արցախցիներ փաստացի զրկված էին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ավելի քան 50 հազար արցախցիներ, որոնք ունեն նույն կապույտ անձնագրերը և շարունակում են ապրել Հայաստանի Հանրապետությունում, չեն կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը՝ իրավական կարգավորումների հետևանքով։

Սակայն անկախ ընտրությունների արդյունքներից և նրանից, թե ով է ձևավորելու իշխանությունը, Արցախի հարցը և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը փակված չեն և չեն կարող փակված համարվել։ Տեղահանված ժողովրդի հավաքական իրավունքները, անվտանգ ու արժանապատիվ կյանքի, հայրենիք վերադառնալու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքները շարունակում են մնալ օրակարգային։

Հետևաբար, Արցախի հարցի նկատմամբ հետևողականությունը պետք է լինի ոչ միայն իշխանությունների, այլև քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության պատասխանատվության շրջանակում։ Արցախի հարցը չի կարող դառնալ ընտրություններից ընտրություններ հիշվող թեմա. այն պահանջում է մշտական և հետևողական աշխատանք։
Միաժամանակ, մենք պետք է շարունակենք քննարկել և ձևավորել այն մեխանիզմները, որոնք կապահովեն արցախահայության ինքնակազմակերպվածությունն ու ներկայացվածությունը։

Արցախի պետական ինստիտուտների պահպանման և ամբողջացման հարցը շարունակում է մնալ կարևոր։ Արցախի ժողովրդի համար պետք է հստակ լինի, որ իրենց հավաքական կամքն ու ներկայացվածությունը կարող են արտահայտվել նաև կազմակերպված քաղաքական և ինստիտուցիոնալ ձևերով, ներառյալ ապագայում համապատասխան ընտրական գործընթացների անցկացումը։

Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել։ Այն շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում