copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 19:39 09-06-2026

Լիբանանի Տիր քաղաքի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի ուղղությամբ իսրայելական լայնածավալ ավիահարվածների հետևանքով 9 մարդ է զոհվել, շուրջ 30-ը՝ վիրավորվել։

ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:

Գրոհից առաջ ՑԱԽԱԼ-ը հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ պահանջել էր տարհանել քաղաքի բնակիչներին, այդ թվում քրիստոնեական թաղամասերի: Առավել հզոր հարված է հասցվել Տիրի արևելյան ծայրամասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սրացումից ի վեր այս հարձակումը ամենամահաբերներից է:

«Թշնամական օդուժը հարձակվել է Ջումբլատա հրապարակի տարածքի վրա, դեպքի վայր են մեկնել փրկարարները», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են խիտ բնակեցված թաղամասում, որը հարվածների է ենթարկվել երեկ ուշ երեկոյան: Այնտեղ գրանցվել է մահվան 9 դեպք, ևս 28 մարդ վնասվածքներ է ստացել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի