Այսօր վաղ առավոտից ընտրատեղամասերում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Մի շարք ընտրատեղամասերում արդեն խախտումներ են արձանագրվել։
Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրատեղամաս է գնացել քարոզարշավի տարբերանշանով, ինչը համարվում է ընտրական օրենսգրքի խախտում։
Oragir.News-ը ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանին խնդրեց գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից քվեարկության օրը քարոզարշավի տարբերանշանի օգտագործումը։
Սեդա Ղուկասյանը նշեց, որ նախապես բոլոր թեկնածուներին այդ մասին նախազգուշացվել էր, թե նախորդ օրը, թե երեկ, թե այսօր։
Ղուկասյանը չհստակեցրեց՝ Հանձնաժողովն այստեղ խախտում տեսնո՞ւմ է, թե՞ ոչ` չցանկանալով գնահատական հնչեցնել։