«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քվեարկեց Սևանում:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ հունիսի 7-ը կարող է բեկումնային դառնալ հայ ժողովրդի պատմության մեջ, և ժողովուրդը հնարավորություն ունի ամբողջությամբ փակելու ամոթի ու խայտառակության էջը։
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ քվեարկել է հանուն Հայաստանի, կայունության, անվտանգության և զարգացման։