copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:55 09-07-2025

Մենք ունենք բացառիկ և անգերազանցելի պոպուլիստական իշխանություն․ Նինա Կարապետյանց

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։ Մենք հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր»,- այսօր՝ հուլիսի 9-ին, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խումբը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ, ում խոսքով՝ մենք ունենք բացառիկ և անգերազանցելի պոպուլիստական իշխանություն։

«Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել բազմաթիվ դրվագներով շոուների, որովհետև ունենք բացառիկ և անգերազանցելի պոպուլիստական իշխանություն։ Աշխարհում նման որակի մոնիպուլատիվ և պոպուլիստ իշխանություն դժվար թե կարողանաք գտնել։

Իրականության մեջ մենք գործ ունենք ոչ ժողովրդավար և դեպի դիկտատուրա գնացող իշխանություն, որը օգտագործում է հասարակությանը մոլորեցնելու բոլոր հնարավոր գործիքակազմերը։ Շոուներ ապահովելը մեր իշխանության մոտ ստացվում է։ «Տաշիր» գրուպը ոչ առաջին զոհն է այս պոպուլիզմի, ոչ էլ վերջինն է լինելու»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ՝ իրավապահ մարմինների՝ օրենքից դուրս գործողությունները հնարավոր է զսպել միայն իշխանությունից հեռացնելով այն մարդկանց, ովքեր համարում են, որ կարող են սահմանադրությունից դուրս հրահանգներ տալ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում