Ներքին 1 ամիս առաջ - 16:44 05-06-2026

Մենք ոչ մեկի հետ միանալու նպատակ չունենք. մեր նպատակը մեր ծրագրի իրականացումն է. Իշխան Գևորգյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում անդրադարձել է Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած տարբեր իրադարձություններին՝ նշելով, որ հասարակության դժգոհությունը ձևավորվել է բազմաթիվ կուտակված խնդիրների հետևանքով։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ինչպես Պապլավոկի, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի դեպքերին, այնպես էլ այլ աղմկահարույց իրադարձությունների, որոնք, ըստ նրա, տարիների ընթացքում չեն ստացել լիարժեք գնահատական։

«Դեպքերի ծանրության կամ թեթևության հարց չկա։ Փորձել ենք դրանք ներկայացնել ժամանակագրական հերթականությամբ։ Յուրաքանչյուր մարդու համար տարբեր դեպքեր կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, սակայն դրանք բոլորն էլ հասարակության համբերության բաժակը լցնող իրադարձություններ են»,- նշել է Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ ցանկացած հանցագործության անպատժելիություն բացասաբար է անդրադառնում պետության վրա՝ որպես օրինակ բերելով Մարտի 1-ի գործը։ Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ Գևորգյանը հայտարարել է, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը չի պատրաստվում միավորվել որևէ քաղաքական ուժի հետ և խորհրդարան անցնելու դեպքում պատրաստվում է իրականացնել սեփական քաղաքական օրակարգը։

«Մենք ոչ մեկի հետ միանալու նպատակ չունենք։ Մեր նպատակը մեր ծրագրի իրականացումն է, և դրա համար անհրաժեշտ է քաղաքացիների աջակցությունը»,- ասել է նա։

Կուսակցության անդամը նաև նշել է, որ իրենց քաղաքական թիմում ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատերազմի մասնակիցներ և իրավապաշտպաններ, իսկ իրենց նախաձեռնությունները միտված են հասարակության հետ անմիջական հաղորդակցությանը։

Գևորգյանը քաղաքացիներին կոչ է արել ընտրությունից առաջ մանրամասն ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերն ու կայացնել տեղեկացված որոշում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել