Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:54 29-05-2026

Այս ձայնագրությունների միակ նպատակը մեր քաղաքական ուժը հեղինակազրկելն է, մենք կաշառք բաժանելու կարիք չունենք. Մելոյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Այս ձայնագրությունների միակ նպատակը մեր քաղաքական ուժի հանրային ընկալմանը հարվածելն ու հեղինակազրկելն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարածվող ձայնագրություններին և իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։

Մելոյանի խոսքով՝ իրենք չեն ընդունում հրապարակված ձայնագրությունների հավաստիությունը և պնդում են, որ դրանց իսկությունը դեռ ապացուցված չէ։

«Արդյոք այդ ձայնագրությունների հավաստիությունը հաստատվե՞լ է, անցե՞լ են փորձաքննություն, պարզվե՞լ է՝ ովքեր են խոսող անձինք, արդյոք դրանք սադրիչներ չեն, և ապացուցվա՞ծ է նրանց առնչությունը մեր քաղաքական ուժին։ Այս հարցերից ոչ մեկի պատասխանն այս պահին չկա»,- ասաց նա։

Մելոյանը նաև քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ նշելով, որ, իր գնահատմամբ, ռեսուրսները օգտագործվում են ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։շ

«Ցանկացած նախաքննության դեպքում նման հրատապություն չեք տեսնի, երբ մի քանի ժամվա ընթացքում հայտարարություններ են տարածվում։ Ցավում եմ, որ իրավապահ համակարգի ռեսուրսները, հանցավորության դեմ պայքարի փոխարեն, ուղղվում են ընդդիմախոսներին ճնշելուն»,- նշեց նա։

Անդրադառնալով հրապարակումներում հնչող «Գոհար» անվանը՝ Մելոյանը բացառեց, որ դա կարող է հիմք հանդիսանալ իր անձի հետ կապելու համար։

«Մեր քաղաքական ուժում երկու Գոհար կա։ Հատուկ կարող է տրվել այդ անունը՝ մեզ թիրախավորելու նպատակով։ Առանց փորձաքննության որևէ եզրակացություն անել չի կարելի»,- ասաց նա։

Մելոյանը նաև հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը ընտրակաշառքի կարիք չունի։

«Մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու։ Մարդիկ ինքնաբերաբար գալիս են մեր քաղաքական ուժ՝ անկախ ճնշումներից։ Այդ մասին են վկայում մեր բազմամարդ հավաքները»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ ճնշումները շարունակվում են, սակայն, ըստ նրա, դրանք հակառակ ազդեցությունն են ունենում։

«Գյուղերում ու քաղաքներում մարդկանց բերման են ենթարկում, ձերբակալում են, սակայն արդյունքում ոչ թե մարդիկ հեռանում են, այլ ավելի շատ քաղաքացիներ են գալիս մեզ աջակցելու»,- ասաց Մելոյանը։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը «բաց կապով խոսելու» մասին՝ Մելոյանը կրկին շեշտեց, որ նախ անհրաժեշտ է պարզել ձայնագրությունների իսկությունը։ «Եթե, օրինակ, սադրիչը հատուկ ասում է՝ բաց կապով զանգի, արդյոք դա հաշվի առնո՞ւմ ենք։ Կրկին ասում եմ՝ ամեն ինչ պետք է փորձաքննվի։ Մենք իրավական պետություն ենք, և առանց հիմնավորումների եզրակացություններ անել չի կարելի»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից