Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 21:37 02-06-2026

Կոբախիձեն հայտարարել է, որ Հայաստանը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն

Վրաստանը պատրաստ է հնարավորինս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ կապերի զարգացման գործում, լրագրողներին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո։

«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապի գործառույթի զարգացման մասին, Հայաստանը մեծ նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք որքան հնարավոր է խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ ծառայությունների զարգացման գործում»,- ասել է Կոբախիձեն։

Պատասխանելով ԲԹԿ նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավման վերաբերյալ հարցին՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ դա հնարավոր է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգիծի բացման արարողությանը։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի