Թաթուլ Հակոբյանը իր էջում գրում է․
«Գեղջկական մտորումներ
Հայաստանի պատմության մեջ Արթուր Օսիպյանը քաղաքական բանտարկյալների մեջ ամենաքաղաքականն է, քանի որ.
ա/ ձերբակալվել է ՀՀ վարչապետի հետ բանավեճից անմիջապես հետո և քարոզարշավի օրերին,
բ/ նա որևէ հանցանք չի կատարել և անգամ չի կատարել հրապարակային անվայել արարք,
գ/ ՀՀ վարչապետի մասին այդ պահին որևէ ոչ քաղաքական բառ ու բառամթերք չի օգտագործել,
դ/ ձերբակալվել է, քանի որ ՀՀ վարչապետը նրան տանել չի կարողանում,
ե/ չեմ կարող միանշանակ պնդել, բայց ամենայն հավանականությամբ Օսիպյանը ձերբակալվել է ՀՀ վարչապետի ուղիղ հրահանգով:
Այս շինծու և ամոթալի ձերբակալությունը ցույց է տալիս նաև Հայաստանի իշխող ուժի ատելությունը Արցախի ու արցախահայության հանդեպ:
Թ. Հ.
31-ը մայիսի, 2026թ, Դովեղ»