copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:40 19-05-2026

Փաշինյանի աջակիցը դարձավ «փախած ստահակ» ու ձերբակալվեց․ ինչով է հայտնի Արթուր Օսիպյանը

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նախօրեին Արաբկիրում ՔՊ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Արթուր Օսիպյանն Արցախում հայտնի էր որպես Փաշինյանի աջակից։ Նա Փաշինյանին մեղադրել է այն բանում, որ թույլ չի տվել, իր խոսքով, Արցախում հեղափոխություն իրականացնել։

Նա նաև պնդել է, թե Նիկոլ Փաշինյանը սկզբում աջակցել է Բակո Սահակյանին, ապա՝ Արայիկ Հարությունյանին։ Օսիպյանը Փաշինյանին մեղադրել է նաև այն բանում, որ թույլ է տվել Արայիկ Հարությունյանին Արցախում կեղծ ընտրություններ անցկացնել։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Օսիպյանը նաև արցախցիներին էր մեղադրել Շուշիի և Հադրութի կորստի համար՝ նշելով, թե արցախցիների փոխարեն Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանն էր գտնվում Արցախում։ Ըստ Օսիպյանի՝ պատերազմի ընթացքում Աննա Հակոբյանը եղել է Արցախում և տեղյակ է եղել այնտեղ տեղի ունեցող գործընթացներից։ Արթուր Օսիպյանը չի աջակցում նախկին իշխանություններին կամ նախկին քաղաքական ուժերին։

Նշենք նաև, որ Արթուր Օսիպյանը չի աջակցում նախկին իշխանություններին կամ նախկին քաղաքական ուժերին։ Հիշեցնենք՝ նախօրեին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում Օսիպյանը մոտեցել է Փաշինյանին և հանրային կերպով մեղադրել նրան Արցախի հարցում վարած քաղաքականության, ինչպես նաև «ղարաբաղյան կլանին» միլիարդավոր դրամներով սնելու մեջ։

Ի պատասխան այդ քննադատության՝ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել, բորբոքվել և վիրավորական ձևով հակադարձել նրան՝ անվանելով «ստահակ», «համբալ» և հարցադրում անելով, թե ինչու նա չի զոհվել պատերազմում։

Այս միջադեպից անմիջապես հետո Արթուր Օսիպյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով։ Հավելենք, որ Արթուր Օսիպյանը հանրային լայն ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես 2020 թվականից հետո՝ Արցախի ներքաղաքական պայքարի ընթացքում։

2022-2023 թվականներին, երբ Լաչինի միջանցքը շրջափակված էր, Օսիպյանը դարձավ բողոքի շարժումների ամենաակտիվ դեմքերից մեկը։ Նա մասնակցում էր «Ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնություններին և կոչ անում հազարավոր մարդկանց երթով շարժվել դեպի Հակարիի կամուրջ՝ միջազգային ուշադրություն հրավիրելու համար։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից