Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 օր առաջ - 22:40 31-05-2026

Ինչպես են համատեղում դստեր խնամքը Կարեն Հովհաննիսյանն ու նախկին կինը բաժանումից հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Թեև դերասան Կարեն Հովհաննիսյանն ու նրա նախկին կինը՝ Մանեն, որոշեցին ամուսնալուծվել, նրանց հաջողվել է պահպանել հիանալի ու քաղաքակիրթ հարաբերություններ:

Զույգը շարունակում է մեծ պատասխանատվությամբ և սիրով լցված թիմային աշխատանքով զբաղվել իրենց դստեր՝ փոքրիկ Նանեի դաստիարակությամբ և խնամքով:

Մանեի ինստագրամյան հետևորդներին հաճախ է հետաքրքրում, թե ինչպես է երիտասարդ մայրիկին հաջողվում ակտիվ աշխատանքային կյանքը համատեղել երեխայի խնամքի հետ:

Հերթական հարցուպատասխանի ընթացքում օգտատերերից մեկը հարցրել է. «Ինչպե՞ս եք աշխատանքը համատեղում երեխայի հետ»։

Ի պատասխան երկրպագուների հետաքրքրության՝ Մանեն բացահայտել է իրենց ընտանեկան գրաֆիկի հաջողված մոդելը, որտեղ ներգրավված են բոլոր հարազատները:

«Շատ հարմար։ Կախված բոլորիս գրաֆիկից, կամ ինձ հետ ա Նանեն , կամ պապայի, կամ տատիկներից մեկի, կամ էլ մորաքրոջ»,- անկեղծացել է նա:

Այս պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անգամ բաժանումից հետո հնարավոր է ստեղծել ներդաշնակ միջավայր երեխայի համար: Կարենի և Մանեի այս մոտեցումը հիանալի օրինակ է, թե ինչպես պետք է ծնողական սերն ու երեխայի հանգստությունը վեր դասել անձնական ամեն ինչից՝ շրջապատելով փոքրիկին մեծ ընտանիքի ջերմությամբ:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան