Նիկոլ Փաշինյան նախօրեին Տավուշ պնդել է, թե ինքը փրկել է Մեղրին և Սյունիքը հանձնումից։ «Դրանք Սերժի ճտերն են, Սերժի քաղաքական զավակները: Մեզ մեղադրում են Սյունիքն ու Մեղրին հանձնելու փորձի համար, հողերը տալիս ա, հողերը տալու ա..., բայց մենք Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով»,- ասել է նա։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հոկտեմբերի 27-ի ողբերգությունից շուրջ 19 տարի անց՝ 2018 թվականին, և այդ ողջ ընթացքում՝ երկրորդ և երրորդ նախագահների պաշտոնավարման օրոք, Մեղրին ու Սյունիքի ողջ մարզը եղել են Հայաստանի Հանրապետության կազմում։Oragir.News-ը Երևան քաղաքում շրջել է և քաղաքացիներից հետաքրքրվել՝ արդյոք համաձա՞յն են այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանը «փրկել է Մեղրին և Սյունիքը հանձնումից»։
Հարցման մասնակիցների զգալի մասը բացասական դիրքորոշում հայտնեց՝ կտրուկ մերժելով այդ պնդումը։
«Համաձայն չեմ, երբեք համաձայն չեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուս հարցվողը ևս բացասական պատասխան տվեց՝ նշելով․ «Իհարկե համաձայն չեմ»։
Կային նաև ավելի կոշտ արձագանքներ։ Քաղաքացիներից մեկը հրաժարվեց նույնիսկ մեկնաբանել Փաշինյանին վերաբերող հարցը՝ ասելով. «Եթե Նիկոլ Փաշինյանին պետք է մեկնաբանեմ, ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել։ Անիմաստ է իր անունը տալ կամ մեկնաբանել։ Ինչքան անհեթեթություն կա՝ ասում է»։
Միևնույն ժամանակ հարցման ընթացքում հնչեցին նաև հակառակ տեսակետներ։ Քաղաքացիներից մեկը պատասխանեց․ «Այո՛, 100 տոկոս»։
Մեկ այլ քաղաքացի ևս պաշտպանեց իշխանության դիրքորոշումը՝ նշելով․ «Էդի սաղ սուտ են ասում, լրիվ նորմալ է։ Չի տալու, ժողովուրդ ջան, Նիկոլն էլ ընտրվելու է»։
Կային նաև քաղաքացիներ, որոնք խուսափեցին հստակ դիրքորոշում հայտնելուց կամ հրաժարվեցին հարցին պատասխանել։
Մանրամասները` տեսանյութում․