copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:52 29-05-2026

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը:

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գրած հոդվածում նշել է «Մայր Հայաստան կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը։

«Խոսքը մայրաքաղաքում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների մասին է: Դա առաջին հերթին քաղաքացու հաղթանակն է:

12 հազար դրամից 160 հազար դրամ դարձած կարմիր կետագծերի գինը կամայական էր որոշված: Դա նիկոլական իշխանության հերթական թալանչիական որոշումներից էր: Դատարանն անօրինական է որակել այդ թանկացումը:

Ամեն օր ժողովրդի մասին խոսող, իբր ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող, ժողովրդով հպարտացող, ժողովրդին ծառայող Նիկոլ Փաշինյանի երևանյան դրածողները 2 տարի շարունակ ապօրինաբար մտել են նույն այդ ժողովրդի գրպանը և հավաքած գումարներով՝ 1 մլրդ դրամի չափով պարգևավճարներ են բաժանել: Ու այդ գործելոճը համատարած է:

8 տարում 8 միլիարդ դոլարով պետական պարտք ավելացրած և այդ գումարները մսխած նիկոլական իշխանության համար կարմիր կետագծերի թանկացմամբ ժողովրդին թալանելը մանր չարաճճիություն է:

Իշխանափոխությունից հետո ժողովուրդը շոկի մեջ է ընկնելու սրանց թալանի մասշտաբներից ու բնույթից:

Իսկ այս պահին շնորհավորում եմ վարորդներին: Շնորհավորում եմ նաև այս գործով մեր շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանին՝ քաղաքացու շահերը պաշտպանելու հարցում համատեղ հաղթանակի համար:

Հիմա հերթը վարորդներինն է: Նրանք կարող են դատարաններ քարշ տալ Երևանի ՔՊ-ական իշխանությանը և պահանջել իրենց փողերը:

Վերցնում եք «Մայր Հայաստանի» ստացած հերթական դատական վճիռը ու անցնում գործի: Թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի:

Մենք ոչ թե խոսքով, այսինքն՝ նիկոլաբար, այլ գործով ենք ծառայում քաղաքացուն և պաշտպանում նրա շահերը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից