copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:56 27-05-2026

ԶՊՄԿ-ի ուժեղ տղերքին տեսեք` ձեզ խղճացեք. Փաշինյանը՝ «Արարատ ցեմենտի» աշխատողներին

ԶՊՄԿ–ի ուժեղ տղերքին տեսեք` ձեզ խղճացեք:

Նման հայտարարություն ՔՊ-ի վարչապետի թեկնածուն արեց քարոզարշավի շրջանակում Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ` դիմելով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտի» պաշտոնյաներին և խոսելով ընկերության պետականացման մասին։

«Էդ ով է ճնշում «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատողներին։ Եթե ձեզ ճնշում են, ես` որպես ՀՀ վարչապետ, ձեզ թույլ եմ տալիս` կարող եք հակազդել, ընդհուպ հրապարակային ակցիաներ անել։ Ես ձեզ երաշխավորում եմ։ Հիշում եք, երբ ասում էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մարդկանց ճնշում են, ես ասացի` նրանցից որևէ մեկն այնտեղ չի աշխատելու, ու 1 ամիս անց նրանցից ոչ ոք այնտեղ չէր աշխատում»,- նշել է նա։